Ինչպիսի՞ հիվանդություն կարող է մատնանշել կոճերի այտուցը

15:34   28 դեկտեմբերի, 2020

Կոճերի այտուցը կարող է ցույց տալ բարձր արյան ճնշումը եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանականությունը: Այս մասին զգուշացնում են Blood Pressure UK կազմակերպության փորձագետները:

Բարձր ճնշումը ավելցուկային բեռ է դնում արյունատար անոթների եւ ներքին օրգանների վրա, եւ դա կարող է դառնալ սրտամկանի հիպերտրոֆիայի եւ արյան շրջանառության նվազման պատճառ:

Մասնագետների խոսքով՝ հենց դա է հեղուկին թույլ տալիս կուտակվել կոճերի մեջ եւ հանգեցնում դրանց այտուցմանը:

Հենց այս պատճառով այնպիսի ախտանշանը, ինչպիսին կոճերի այտուցն է, չարժե անտեսել. խորհուրդ է տրվում դիմել մասնագետի՝ սրտաբանի կամ գոնե թերապեւտի:



© NEWS.am Medicine