Գիտնականները լյարդի քաղցկեղի անսպասելի ախտանիշ են նշել

12:39   28 դեկտեմբերի, 2020

Կղանքի գունատությունը կարող է լյարդի քաղցկեղի զարգացման ախտանիշ լինել: Այս մասին ասվում է Դուգլաս Մքմիլանի անվան օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի հարցով բարեգործական կազմակերպության հուշաթերթում:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, ախորժակի կորուստը, թուլությունն ու սրտխառնոցը, որովայնի աջ հատվածում ցավը, փքվածությունն ու մաշկի դեղնածությունը կարող են լյարդի քաղցկեղի նշաններ լինել:

Սակայն այդ ախտանիշները կարող են առաջանալ նաեւ այլ հիվանդությունների պատճառով: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ախտանիշների առկայության դեպքում դիմել բժշկի:

Լյարդի քաղցկեղի զարգացման գործոնների թվում են նաեւ ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, գենետիկ հակվածությունն ու շաքարային դիաբետը:  

 



© NEWS.am Medicine