Գիտնականները քաշի նվազեցման նոր մոտեցում են առաջարկել

23:37   30 դեկտեմբերի, 2020

Հոտառության զգացումը բթացնելու համար քթանցքերում տեղադրված խողովակը կարող է քաշի նվազեցման նոր արդյունավետ միջոց դառնալ: Մարդիկ, ովքեր խիստ դիետաներ են պահում եւ օգտվում այդ սարքի 3 ամսվա ընթացքում, երկու անգամ ավելի շատ քաշ են կորցրել: Այս մասին ասվում է Obesity Facts-ում հրապարակված հետազոտության մեջ: 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, առաջին խմբի մասնակիցները եւս քիչ քաղցրավենիք, գազավորված եւ սպիրտային խմիչքներ են օգտագործել, ինչը եւս նպաստել է նիհարեցմանը:

Սննդի հոտերը, ինչպես հայտնի է, ուժեղացնում են ախորժակը: Բացի այդ, երբ մարդը քաղցած է, նրա մոտ սրվում է հոտառությունը: Այդ էֆեկտը հատկապես նկատելի է ավելորդ քաշ, ճարպակալում ունեցող մարդկանց մոտ:

Խողովակների հիմքում ընկած գաղափարը հետեւյալն է. ներշնչելով օդը, որն անցնում է քթանցքերով, շրջանցելով հոտառության կենտրոնը, խողովակները հոտերով կանխում են ախորժակի խթանումը: Այդ սկզբունքն իրականացվում է իսրայելական Beck Medical ստարտափի NozNoz սարքում:

Սարքը կազմված է փափուկ սիլիկոնից պատրաստված խողովակներից: Այն ներշնչած օդը դուրս է բերում հոտառական էպիթելիայից, որը պարունակում է նյարդային բջիջներ, որոնք հոտերը փոխանցում են ուղեղ:

Փորձի շրջանակում հիմնական խմբի մոտ սարքի օգտագործման ժամանակ հոտառության սրությունը նվազել է գրեթե մեկ երրորդով, ինչի շնորհիվ նրանք հաջողվել է կորցնել քաշի միջինում 26 տոկոսը:     



© NEWS.am Medicine