Էլեկտրոնային ծխախոտներն աղիքային բորբոքումներ են առաջացնում. հետազոտություն

12:50   9 հունվարի, 2021

Էլեկտրոնային ծխախոտները քիմիական նյութեր են պարունակում, որոնք ոչնչացնում են աղիքային արգելքը, ինչը ժամանակի ընթացքում բորբոքման է հանգեցնում օրգանիզմում եւ պոտենցիալ առողջական խնդիրների պատճատառ է դառնում: Այս մասին ասվում է iScience ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ բորբոքման պատճառը երկու քիմիական նյութերն են` պրոպիլենգլիկոլը եւ բուսական գլիցերինը, որոնք որպես հիմք են օգտագործվում են բոլոր հեղուկների մեջ էլեկտրոնային ծխախոտների համար:

Գիտնականներն օգտագործել են հիվանդի բջիջներից ստեղծված մարդու աղիքային տրակտի 3D մոդելները եւ մոդելավորել են էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը աղիքի լորձաթաղանթի վրա: Այս արդյունքները գիտնականները հաստատել են կենդանական մոդելների օգտագործման միջոցով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ էպիթելային ամուր հանգույցի նշիչները, որոնք իրենցից ներկայացնում են աղիների առաջին ֆիզիկական արգելքը, էլեկտրոնային ծխախոտի ազդեցության տակ սկսում են փչանալ կամ թուլանալ:

«Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտի քրոնիկ ազդեցությունը մեծացնում աղիների զգայունությունը բակտերիալ վարակների նկատմամբ»,- նշում են հետազոտության հեղինակները:




© NEWS.am Medicine