Կորոնավիրուսով վարակված նորածին երեխան 70 օրով հիվանդանոց է ընկել

19:40   12 հունվարի, 2021

Իսպանական Վալենսիա քաղաքում կորոնավիրուսով վարակված նորածին երեխան 70 օրով հիվանդանոց է ընկել

Unilad հրատարակչությունը պատմում է, որ նորածին տղան՝ Պետրուն, կորոնավիրուսով վարակվել է ավագ եղբորից, որի հիվանդությունն անախտանիշ է ընթացել: Ծնվելուց 9 օր անց երեխան սկսել է դժվարությամբ շնչել: Ստիպված են եղել նրան հոսպիտալացնել եւ պառկեցնել վերակենդանացման բաժանմունքում: Սկզբում այցելուներին նրա մոտ չեն թողել, իսկ ծնողները միայն տեսակապով են կարողացել հետեւել երեխային:

Բացի դժվարացած շնչառությունից, COVID-19-ի պատճառով նորածինն ունեցել է նաեւ սնվելու հետ կապված խնդիրներ: Այս ամենը դանդաղեցրել է ապաքինումը: Լիարժեք վերականգնվելու համար երեխային պահանջվել է ավելի քան երկու ամիս։



© NEWS.am Medicine