Ինչպե՞ս է հնարավոր պակասեցնել կերակուրի կալորիականությունը՝ առանց սննդաբաժնի կրճատման

21:29   13 հունվարի, 2021

Ճաշատեսակի կալորիականությունը կարելի է պակասեցնել շուրջ մեկ երրորդով, ընդ որում՝ չկրճատելով սննդաբաժնի չափը: Իսկ ինչպե՞ս դա անել. ներկայացնում ենք դիետոլոգ Սավինա Ռեգոյի խորհուրդները:

Մասնագետը որպես օրինակ բերել է տապակած հավը՝ բրինձով եւ բանջարեղենով, հայտնում է The Daily Mail պարբերականը: Նա իր Instagram-յան էջում ցուցադրել է ճաշատեսակի երկու տարբերակ. ձախ լուսանկարում այն պարունակում է 750 կալորիա, իսկ աջում՝ ընդամենը 460, այսինքն՝ 290 կալորիայով պակաս:

Ճաշատեսակի կալորիաների քանակությունը գրեթե երրորդ մասով կրճատելու համար դիետոլոգը վերցրեց ավելի քիչ թռչնամիս եւ բրինձ՝ հավելելով ավելի շատ բանջարեղեն: Պակաս կալորիական տարբերակում բրինձը մեկ բաժակով պակաս է, իսկ թռչնամիսը՝ 100 գրամով, փոխարենը բանջարեղենը կես բաժակով ավելի շատ է:

Ռեգոն նաեւ նշել է, որ իրեն հաճախ են խնդրում առողջ սննդի բաղադրատոմսեր երաշխավորել:

«Ճշմարտությունն այն է, որ ձեզ հարկավոր չեն առողջ բաղադրատոմսեր: Կարող եք ամեն ինչ ուտել, ինչը ձեզ դուր է գալիս»,- ասել է նա՝ հավելելով, որ գլխավորը ոչ թե բուն կերակուրն է, այլ սննդաբաժնի ճիշտ չափը:



© NEWS.am Medicine