Ինչպես հասկանալ, թե COVID-19-ի որ դեպքերում են հակաբիոտիկներ պահանջվում

20:12   14 հունվարի, 2021

Կորոնավիրուսային վարակի դեպքում հակաբիոտիկների ընդունումը, առավել եւս՝ ինքնուրույն, լավ գաղափար չէ: Շատ փորձագետներ այդ մասին արդեն բազմիցս ասել են, սակայն, չնայած դրան, շատ պացիենտներ շարունակում են ինքնուրույն հակաբիոտիկներ գնել եւ ընդունել հենց որ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան են ստնում կամ կասկածում են, որ COVID-19 ունեն: Ավելի վատն այն է, որ առաջնային օղակի որոշ բժիշկներ դեռեւս իրենց հիվանդներին նշանակում են հակաբիոտիկներ՝ հաճախ անհարկի:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց, որ թոքաբորբին բախվում է COVID-19-ով տառապող պացիենտների մոտ 40%-ը: Սակայն այս պացիենտների ավելի քան 90%-ի մոտ թոքաբորբը վիրուսային է լինում, իսկ դեպքերի միայն 10%-ից պակաս դեպքերում` բակտերիալ: Ինչպես հայտնի է, հակաբիոտիկները պայքարում են միայն բակտերիալ վարակների դեմ, իսկ վիրուսայինի դեպքում դրանք լավագույն դեպքում անօգուտ են (վատագույն դեպքում՝ աղիքային միկրոֆլորան ոչնչացնելով, խանգարում են իմունային համակարգին պայքարել վարակի դեմ):

Մասնագետի խոսքով՝ հակաբիոտիկներ կարող են ընդունել COVID-19-ով միայն այն պացիենտները, ում մոտ վիրուսային վարակին միացել է բակտերիալ վարակը: Նմանատիպ բարդություն կարելի է կասկածել հետեւյալ նշաններով՝

Մասնագետի խոսքով՝ այս երեք ցուցանիշների համաձայն, բուժող բժիշկը կարող է որոշել, որ պացիենտը վիրուսային վարակից բացի, ունի նաեւ բակտերիալ վարակ, եւ նշանակի հակաբիոտիկներ: Ընդ որում, խորհուրդ է տրվում դեղամիջոցն ընտրել, այսպես կոչված, առաջնային հասանելիությունից՝ առանց ծայրահեղ լուրջ անհրաժեշտության պահուստային հակաբիոտիկներ նշանակել չի կարելի:

Մասնագետը հիշեցրեց, որ հակաբիոտիկների համատարած եւ չարդարացված օգտագործումը նպաստում է դրանց հանդեպ կայունության տարածմանը: Արդեն այսօր դեղերի հանդեպ ակայուն բակտերիաները լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում, եւ կորոնավիրուսի համավարակի ու հակաբիոտիկների չարաշահման պայմաններում խնդիրը միայն սրվում է:



© NEWS.am Medicine