Հազվագյուտ գենետիկ առանձնահատկության պատճառով աղջիկը ծնվել է ճերմակ մազափնջով (ֆոտո)

15:11   19 հունվարի, 2021

Բրազիլիայի Ժիժոկա դի Ժերիկուակուարա քաղաքից 43-ամյա Տալուլա Յուզեֆ Ազիզ Վիեյրի դուստր Մայան ի ծնե երկգույն մազեր ունի. գլխի մեծ մասը ծածկող մուգ մազերի մեջ կան նկատելի ճերմակ մազափնջեր:

Աղջկա մազերի արտասովոր գույնի պատճառը պիեբալդիզմն է կամ մասնակի ալբինոսությունը, հազվագյուտ գենետիկ առանձնահատկություն՝ կախված մելանին պիգմենտն արտադրող մաշկի բջիջների անբավարարության հետ: Պիեբալդիզմը փոխանցվում է ժառանգաբար. այն եղել է աղջկա մոր, տատիկի, մորաքրոջ եւ զարմուհիների մոտ:

Մայայի մայրը պատանեկության տարիներին ամաչում էր իր ճերմակ մազափնջից եւ միայն 20 տարեկանում է սկսել չթաքցնել ճերմակ մազերը: Բայց հիմա նա ցանկանում է, որ իր դուստրը չամաչի իր մազերից եւ դրանցով հպարտանա:

«Տխուր է, որ մարդիկ ստիպված են լինում իրենց թաքցնել,- ասում է նա: - Մենք կարիք չունենք միանման լինելու, որ գեղեցիկ լինենք»:

 



© NEWS.am Medicine