Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ

16:13   21 հունվարի, 2021

Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ:

Ինչպես հայտնում է Express-ը, ափերի մեջ քորը, սպիները եւ ելուստները կարող են վտանգավոր հիվանդության նշան լինել:

Գիտնականների խոսքով՝ ափերի սպիների դեպքերի 90 տոկոսը կապված է ներքին չարորակ նորագոյացությունների, մասնավորապես, ստամոքսի կամ թոքերի քաղցկեղի հետ:

Մասնագետները զգուշացնում են, որ ձեռքերի վրա անսովոր փոփոխությունների ի հայտ գալուն պես պետք է  անհապաղ դիմել բուժօգնության:

Հիշեցնենք, որ թեւատակերում ելուստները կամ ուռած հատվածները կարող են թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել: Այդ հիվանդությունները կարելի է բացահայտել նաեւ ծիծաղի միջոցով: 



© NEWS.am Medicine