Գիտնականները սարք են մշակել կորոնավիրուսի նոր շտամների վարակելիությունը գնահատելու համար

11:02   22 հունվարի, 2021

Քուինս համալսարանի եւ Կանադայում Բրիտանական Կոլումբիա համալսարանի մասնագետները բիոսենսոր են մշակել, որի միջոցով կարելի է գնահատել կորոնավիրուսի որոշ նոր մուտացիաների վարակելիության մակարդակը:

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է bioRxiv կայքում, այս սարքը գնահատում է կորոնավիրուսի սեպի եւ АСЕ2 ֆերմենտի փոխգործակցությունը, որի միջոցով վիրուսը օրգանիզմ է թափանցում: Մասնագետները սեպին ամրացրել են լյուցիֆերազա սպիտակուցի մի հատված, իսկ ֆերմենտին՝ այլ հատված: Երկու բաղադրիչների միավորման դեպքում լյուցիֆերազան լուսարձակում է, իսկ լույսի ինտենսիվությամբ կարելի է գնահատել, թե АСЕ2-ի հետ որքան շատ սեպեր են կապվել: Անալիզի անցկացման համար պահանջվում է 30 րոպե:

Մշակողների խոսքով՝ այս սարքը կարելի է նաեւ կիրառել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների արդյունավետության գնահատման համար: Եթե SARS-CoV-2 սեպի արգելափակման համար դեղը արդյունավետորեն է ազդում, ապա համակարգը լույս չի արձակի, քանի որ լյուցիֆերազայի հատվածները չեն միավորվի:



© NEWS.am Medicine