Ինչպիսի մարզումներն են հակացուցված COVID-19-ով հիվանդացածներին

18:45   23 հունվարի, 2021

Մարդկանց, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, տարվա ցուրտ եղանակներին չպետք է մարզումներ կատարեն դրսում: Այսպիսի կարծիք է հայտնել է սպորտային բժիշկ Ելենա Ռյաբինկովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, ջերմաստիճանի փոփոխությունը՝ տանը չոր եւ տաք օդից դրսի սառը եւ խոնավ օդին անցնելը հանգեցնում է քթաըմպանում եւ շնչափողում էպիթելային մանրաթելերի շարժման կաթվածին, ինչը նպաստում է վերին շնչուղիներում լորձի լճացմանը եւ բարդությունների զարգացմանը:

Բացի այդ, ըստ մասնագետի, ոչ ադեկվատ ֆիզիկական վարժությունները մեծացնում են COVID-19-ից հետո արդեն հաճախակի հետեւանքների՝ միոկարդիտների եւ սթրես-կարդիոմիոպատիայի զարգացման ռիսկը:

Մասնագետի խոսքով՝ ապաքինումից հետո ֆիզիկական ակտիվության նշանակումը պետք է անհատական լինի, եւ պետք է հաշվի առնել հիվանդության ծանրությունը: Ավելին, հայտնի շնչառական համակարգերի օգտագործումը COVID-19-ից ապաքինման բանալին չէ, ասել է բժիշկը:

Ըստ նրա, երկիմաստ են նաեւ Ստրելնիկովայի եւ Բուտեյկոյի մեթոդները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս կորոնավիրուսով պացիենտներին դուրս գրվելիս:

«Կա ածխաթթու գազի կուտակման վտանգ եւ արյան մեջ թթվածնի ու ածխաթթու գազի մասնակի ճնշման միջեւ անհավասարակշռություն առաջացնելու փաստ, կան տվյալներ, որ այդ շնչառական վարժություններն ավելի լավ են օգտագործվում առողջ մարդկանց մոտ»,- ասել է Ռյաբինկովան:



© NEWS.am Medicine