Ինչու պետք չէ հրաժարվել ընթրիքից

21:16   23 հունվարի, 2021

Ընթրիքից հրաժարվելը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել քաշի ավելացման: Այս մասին Multidisciplinary Digital Publishing Institute ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նախազգուշացնում են Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները:

Ինչպես հայտնում է The New York Post-ը, ուսումնասիրության երեք տարիների ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 17 573 տղամարդու եւ 8860 կնոջ: Պարզվել է, որ ուսումնասիրության այն մասնակիցները, ովքեր ընթրիքը բաց են թողել, ավելի արագ են ավելորդ քաշ հավաքել:

Ըստ գիտնականների՝ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց 10,8%-ը եւ կանանց 17,1%-ը չեն ընթրել: Հետազոտողները ենթադրել են, որ երեկոյան սննդի ընդունումից խուսափելը հանգեցնում է չկարգավորվող ախորժակի, որն առաջանում է սովի ուժեղ զգացման պատճառով: Այսինքն՝ մարդը անկարող է դառնում վերահսկել սննդի քանակը:

Այս տեսությունը դեռ 100%-ով ապացուցված չէ, բայց գիտնականները պնդում են, որ այս եզրակացությունը կարող է օգտագործվել ճարպակալումը կանխարգելելու համար:

Քաշի ավելացման այլ հիմնական տարածված պատճառներից գիտնականներն առանձնացնում են տարիքը, քնի պակասը, ալկոհոլի չարաշահումը եւ ծխելը:



© NEWS.am Medicine