Ինչպես բարելավել մկանների վիճակը եւ մեծացնել ուժը․ փորձագետները նոր մոտեցում են առաջարկել

20:11   25 հունվարի, 2021

Ֆիզիկական ակտիվության ընթացքում մարդու մարմինը արտազատում է հզոր հորմոն: Կրծողների հետ կատարված փորձերը ցույց են տվել, որ այս հորմոնի ներդրումը բարելավում է աշխատունակությունն ու ֆիզիկական վիճակը, կարծում են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Ինչպես հաղորդում է Medical Express-ը, խոնդրիաները բջիջների էներգիայի «գործարաններ» են, որոնք նաեւ նյութափոխանակությունը համակարգող եւ կարգավորող կենտրոններ են համարվում՝ ակտիվորեն համագործակցելով օրգանիզմի մնացած մասերի հետ: Սակայն տարիքի հետ կապի այս հաղորդակցական ցանցը սկսում է ավելի քիչ արդյունավետ աշխատել, ինչը, ամեն ինչի հետ մեկտեղ, հանգեցնում է ֆիզիկական վիճակի վատթարացման:

MOTS-c-ը հորմոն է, որը ֆիզիկական վարժությունների արդյունքի իմիտացիա է ստեղծում եւ կապված է հենց միտոխոնդրիայի հետ: Ինչպես պարզվել է, տարբեր տարիքի կրծողներին MOTS-c-ի ներարկումները բարելավել են ցուցանիշները բոլոր տարիքային խմբերի կենդանիների շրջանում, ներառյալ ամենատարեցները: Ընդ որում, դրական ազդեցություն է նկատվել նույնիսկ այն դեպքում, երբ կենդանիներին կերակրել են ճարպային սննդով: Կրծողներին, որոնց հորմոնը ներարկել են, ճարպային սննդակարգի դեպքում ավելի քիչ քաշ են հավաքել եւ պաշտպանված են եղել ինսուլինի ազդեցությունից:

Հետազոտողները պարզել են նաեւ, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում մարդկանց մոտ MOTS-c-ի մակարդակի վրա: Կմախքի մկանների եւ պլազմայի նմուշներ են հավաքվել երիտասարդ կամավորներից՝ հեծանվային տրենաժորով մարզվելիս, դրանից անմիջապես հետո եւ 4 ժամ հետո։ Մարզումից հետո մկանային բջիջներում ցուցանիշները մեծացել են մոտ 12 անգամ: Դրանք բարձր են մնացել նույնիսկ 4 ժամ անց: Պլազմայի ցուցանիշներն աճել են մոտ 50%-ով` մարզվելիս եւ դրանից հետո, բայց մի փոքր հանգստանալուց հետո վերադարձել են ելակետային վիճակին:



© NEWS.am Medicine