Ինչ հետեւանքներ կարող է ունենալ քնի պակասը

09:43   26 հունվարի, 2021

Քնի պակասը կարող է մի շարք բացասական հետեւանքներ ունենալ առողջության համար, ինչպես հաստատում են ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները:

Ինչպես հաղորդվում է համալսարանի կայքում, մասնագետները վերլուծել են ավելի քան 30 000 մարզիկների առողջական վիճակը: Նրանցից շատերը բողոքել են գլխապտույտից, պայծառ լույսը չտանելուց, հոգնածությունից եւ միգրենից:

Ըստ գիտնականների, նման ախտանիշները հաճախ ի հայտ են գալիս գանգուղեղային տրավմայից հետո: Սակայն փորձի մասնակիցները նման տրավմաներ կամ վնասվածքներ չեն ունեցել: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ այս ախտանիշների պատճառը գիշերները քնի պակասն է:

Փորձագետների կարծիքով, սթրես ապրելու հետ մեկտեղ, մարդիկ կարող են առողջության հետ կապված բարդությունների բախվել: Բացի այդ, քնի խանգարման հետեւանքով կարող է ուշադրության կենտրնացման կորուստ լինել։



© NEWS.am Medicine