Բժիշկները կարել են մարդու ձեռքը իր ոտքին (ֆոտո)

12:42   17 դեկտեմբերի, 2013

Չինացի բժիշկները իրականցրել են ձեռքի փոխպատվաստման շատ բարդ եւ անսովոր վիրահատություն։

Տղամարդը կորցրել էր աջ ձեռքը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետեվանքով:Մեկ ամիս անց բժիշկները հաջողությամբ վերականգնեցին այն:

Սյաո Վեյի ձեռքը  կարել են Չինաստանի Հունան նահանգի Չանշի քաղաքում, այն բանից հետո , երբ նա նոյեմբերին լուրջ վնասել էր ձեռքը: Սկզբում բժիշկներն ասել էին, որ չեն կարող փրկել վերջույթը, տեղեկացնում է Fox News-ը։

«Ես ողղակի այլայլված էի եւ տեղում քարացել էի, մինչեւ գործընկերներս անջատեցին մեքենան, հանեցին ձեռքս եւ ինձ հիվանդանոց տարան։ Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ չեմ պատկերացնում կյանքս առանց աջ ձեռքի»:

Հիվանդանոցում բժիշկները լուծում գտան եւ կարեցին ձեռքը սրունքին՝ դրանով իսկ կանխարգելելով վերջույթի մեռուկացումը, քանի դեռ իրենք զբաղված էին նրա մյուս վերքերով:

Դժբախտ պատահարից մեկ ամիս անց Վեյը բավականին ապաքինվեց, եւ բժիշկներք կարողացան վերջույթի ամբողջականության վերականգնման վիրահատություն կատարել:



© NEWS.am Medicine