Արդյո՞ ք դիմակները վտանգավոր են ատամների առողջության համար

21:20   24 փետրվարի, 2021

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար բժշկական դիմակներ կրելը չի ​​կարող ատամների քայքայման կամ լնդերի հիվանդության հանգեցնել: Նման կարծիք է հայտնել ատամնաբույժ Իրինա Օրջոնիկիձեն (Ռուսաստան):

Ըստ նրա` պաշտպանության այդպիսի միջոցների օգտագործման միակ բացասական հետեւանքը կարող է թքի պակասը լինել, փոխանցում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը: Միայն դիմակը երկար կրելու դեպքում, ըստ նրա, բերանի լորձաթաղանթը կարող է չորանալ: Սակայն նույնիսկ այս դեպքում բավական է ջուր խմել կամ մաստակ ծամել, գերադասելի է` առանց շաքարի, որպեսզի թուք սկսի արտադրվել:

Օրջոնիկիձեն նշել է նաեւ, որ բերանի խոռոչի պատշաճ խնամքի եւ ատամնաբույժի կանոնավոր այցելության դեպքում դիմակ կրելը չի ​​վնասի ոչ ատամների, ոչ էլ լնդերի առողջությանը:




© NEWS.am Medicine