Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը կանանց եւ տղամարդկանց համար

12:22   1 մարտի, 2021

COVID-19-ը կարող է տարբեր առողջական հետեւանքներ ունենալ հիվանդների տարբեր խմբերի համար: Նման կարծիք է հայտնել Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչ Բարանովան:

«Սուր փուլում տղամարդիկ ավելի շատ են տառապում: Իսկ կանայք ավելի շատ հակված են երկար քովիդային պոչ աճեցնել եւ քարշ տալ յան իրենց հետեւից»,- RT Russia հութուբյան հեռուստաալիքում լրագրող Անտոն Կրասովսկու հետ զրույցում ասել է մասնագետը:

Մասնագետի խոսքով` COVID-19-ից հետո բարդությունների ի հայտ գալը կախված է առաջին հերթին օրգանիզմի առանձնահատկություններից եւ հիվանդի առողջական վիճակից:

«Կախված մեր օրգանիզմի կոնկրետ հակումներից` մենք ունենում ենք այս կամ այն: Ընդ որում, վիրուսը հատուկ ոչինչ չի անում. նույնն է բոլորի համար, պարզապես պատռվում է այնտեղ, որտեղ բարակ է»,- ասել է Բարանովան:

Նա հավելել է, որ երիտասարդ հիվանդներն ավելի հեշտ են հաղթահարում կորոնավիրուսային վարակի հետեւանքները:



© NEWS.am Medicine