Ե՞րբ եղունգները կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին

15:44   1 մարտի, 2021

Եղունգների եւ մատերի ձեւի փոփոխությունները կարող են թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանիշ լինել: Այս մասին գրում է Express պարբերականը` վկայակոչելով Ռոյ Քասթլի հիմնադրամի տվյալները:

Խոսքն այսպես կոչված «թմբուկի փայտիկների ախտանիշի»` թոքային հիպերտրոֆիկ օստեոարթրոպաթիայի մասին է, որի դեպքում հիվանդների մատների ծայրերը հաստանում են, իսկ եղունգները ժամացույցի սլաքի բնորոշ ձեւ են ստանում:

«Թմբուկի փայտիկները» կարող են ի հայտ գալ նաեւ օրգանիզմի շնչառական, սրտանոթային կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունների դեպքում, ուստի դրանք չեն կարող միայն քաղցկեղի ախտանիշ համարվել: Սակայն երբ դրանք զուգորդվում են այլ ախտանիշների հետ, ինչպիսիք են անդադար հազը, արյուն թքելը եւ քաշի կորուստը, այդ ախտանիշը պետք է հիմք հանդիսանա ուռուցքաբանի հետ խորհրդատվության համար:




© NEWS.am Medicine