Ո՞ր դեղամիջոցներն են նվազեցնում COVID-19-ից մահվան ռիսկը

17:43   1 մարտի, 2021

COVID-19-ով հիվանդների մոտ, ովքեր ստատիններ են ընդունել խոլեստերինի իջեցման համար, մահվան ռիսկը նվազել է մոտ 2 անգամ: Այս մասին են հայտնում ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Փորձագետները վերլուծել են կորոնավիրուսային վարակով 2626 հիվանդի տվյալները, որոնք հոսպիտալացվել են համավարակի առաջին 18 շաբաթվա ընթացքում: Ընդ որում, 648 մարդ պարբերաբար ստատիններ էր ընդունել մինչու COVID-19-ի զարգացումը:

Ստատիններ ստացածների շրջանում հոսպիտալացումից 30 օրվա ընթացքում 96 մարդ (14.8 տոկոս) մահացել է հիվանդանոցում` 172 հիվանդի (265 տոկոս) համեմատ, ովքեր ստատին չեն ընդունել:

Գիտնականները հաշվի են առել ժողովրդագրական տարբերությունները, ուղեկցող հիվանդությունները եւ այլ դեղամիջոցների ընդունումը, որոնք կարող էին ազդել հիվանդության արդյունքի վրա: Նրանց գնահատականներով` ստատինները 50 տոկոսով կրճատել են մահացությունը հոսպիտալացման առաջին 30 օրվա ընթացքում: Դեղամիջոցները նաեւ նվազեցրել են C-ռեակտիվ սպիտակուցի` բորբոքման մարկերի, պարունակությունը:

Սակայն ստատինները չեն նվազեցրել թոքերի արհեստական օդափոխության սարքերի պահանջարկի ռիսկը (ստատին ընդունողներից 18.6 տոկոսը` 21.9 տոկոսի դիմաց), ԹԱՕ համար օրերի թիվը (13.5-ը ՝ 12.8 տոկոսի դիմաց) կամ հիվանդանոցում գտնվելու տեւողությունը (յոթը` 7 տոկոսի դիմաց):



© NEWS.am Medicine