Մարտի 3-ին Երեւանում հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի եւ ՄԻԱՎ-ի անվճար, անանուն թեստավորում կանցկացվի

16:14   2 մարտի, 2021

Մարտի 3-ին, ժամը 13:00-19:00 Երեւանի Տիգրան Մեծի եւ Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց) կկազմակերպվի հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի եւ ՄԻԱՎ-ի անվճար, անանուն եւ արագ հետազոտություն:

Միջոցառումը ներառում է նաեւ ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի եւ Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվության տրամադրում: Հետազոտությունը կկատարվի հարմարեցված եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր մասնագետի կողմից, որը կուղեկցվի նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվությամբ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:



© NEWS.am Medicine