Գիտնականները դեպրեսիայի եւ ստամոքսի խոցի միջեւ գենետիկ կապ են գտել

14:27   3 մարտի, 2021

Քվինսլենդի համալսարանի գիտնականները ստամոքսի խոցային հիվանդության գենետիկ գործոնների վերաբերյալ աշխարհում ամենախոշոր հետազոտության շրջանակում կապ են գտել գեների, դեպրեսիայի եւ ստամոքսի խոցի միջեւ:

Երկար ժամանակ սթրեսը համարվում էր խոցային հիվանդության զարգացման հիմնական պատճառը, մինչեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Բարրի Մարշալը եւ Ռոբին Ուորենը այն չկապեցին H.pylori բակտերիաների հետ, հայտնում է News-medical.net-ը: Բայց հետազոտությունները միաժամանակ ցույց են տվել, որ որոշ պացիենտների աղեստամոքսային տրակտի ախտանիշները բարեկավվել են հոգեբուժությունից հետո: Գեները կարող են լույս սփռել սթրեսի, խոցային հիվանդության եւ բակտերիային ինֆեկցիայի կապի վրա:

Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները դիտարկել են 456 327 պացիենտների տվյալները եւ պարզել 8 գենետիկ տարբերակներ, որոնք կապված են խոցային հիվանդության զարգացման հավանականության հետ: Ութ տարբերակից վեցը կարող է բացատրել, թե որոշ մարդիկ ինչու են ավելի նախահակված H.pylori ինֆեկցիային, որը նրանց ավելի ընկալունակ է դարձնում ստամոքսի խոցային հիվանդության նկատմամբ:

Խոցային հիվանդության գոյություն ունեցող բուժումն ուղղված է գենին, որը կապված է այս գենետիկ տարբերակներից մեկի հետ, ուստի մյուս թիրախային գեների նույնականացումը կարող է նվիրել բուժման նոր մեթոդներ: Փորձագետները կոչ են անում գենետիկ ռիսկի գնահատումն անցկացնել սքրինինգային ծրագրերի շրջանակում:



© NEWS.am Medicine