13:02 6 մարտի, 2021Որոշ դեպքերում ականջներում աղմուկը կարող է օնկոլոգիական հիվանդության՝ բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել: Այս մասին հայտնում են NHS առողջապահության բրիտանական ծառայության եւ Cancer Research UK-ի մասնագետները:
Բերանի խոռոչի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը կարող է հայտնաբերվել բերանում ցանկացած տեղ, ինչպես նաեւ կոկորդում: Այդ հիվանդության զարգացման ռիսկն էապես մեծացնում է ծխելը (ներառյալ՝ պասիվ) եւ ալկոհոլի չարաշահումը:
Մասնագետների խոսքով՝ մի շարք ախտանիշներ կարող են հուշել այդ հիվանդության մասին: Դրանց են վերաբերվում՝
Օնկոլոգիական հիվանդության այլ ախտանիշներ կարող են լինել՝
Նշված ախտանիշների հայտնվելու դեպքում պետք է դիմել բժշկի:
«Բերանում ցանկացած փոփոխության դեպքում պետք է դիմել ատամնաբույժի կամ թերապեւտի, եթե դրանք չեն անցնում 3 շաբաթից: Վաղ փուլում հայտնաբերված բերանի խոռոչի քաղցկեղն արդյունավետորեն բուժվում է»,-նշել են NHS-ի մասնագետները: