COVID-19-ը հատկապես վտանգավոր է լնդերի հիվանդության դեպքում . հետազոտություն

19:02   5 մարտի, 2021

COVID-19-ով հիվանդների մոտ, ովքեր նաեւ լնդերի հիվանդություն ունեն, ավելի հավանական է, ծանր բարդությունների զարգացումն ավելի հավանական է, իսկ մահվան ռիսկը` ավելի մեծ: Այս մասին հաղորդվում է Journal of Clinical Periodontology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն` կորոնավիրուսային վարակովեւ հիվանդ լնդերով հիվանդների մոտ բարդությունների զարգացման հավանականությունը 9 անգամ ավելի է, քան այն անձանց մոտ, ում լնդերը լավ վիճակում են:

Պարոդոնտիտը բերանի խոռոչի վարակիչ հիվանդություն է, որը ատամների կորստի եւ այլ լուրջ խնդիրների է հանգեցնում: Պարոդոնտիտը կամ պարոդոնտալ հիվանդությունն ուղեկցվում են համակարգային բորբոքումներով. դա քրոնիկ հիվանդություններին բնորոշ ռիսկի գործոն է: Արդեն լավ հայտնի է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ առավել հաճախ վարակվում COVID-19-ով եւ ավելի ծանր են այն տանում:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով եւ լնդերի հիվանդությամբ հիվանդները ոչ միայն ավելի հաճախ են  մահվան հանգեցնող բարդությունների բախվում, այլեւ շատ ավելի հաճախ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում եւ միացվում թոքերի արհեստական օդափոխության ապարատին:



© NEWS.am Medicine