Հայաստանում բուժաշխատողները արդեն պատվաստվում են կորոնավիրուսի դեմ. Մասնագետ

14:01   11 մարտի, 2021

Հայաստանում բուժաշխատողների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն արդեն սկսել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, բուժաշխատողներն առաջնահերթ են պատվաստվում կորոնավիրուսի դեմ, քանի որ համարվում են առաջնագծում աշխատող անձինք եւ բարձր ռիսկի խումբ: Հիվանդացության կտրուկ բարձրացման ամիսներին բուժաշխատողների շրջանում հիվանդացությունը եւս նկատելիորեն աճում էր, ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծում առողջապահական համակարգի համար:

Մասնագետի խոսքով, պատվաստումները ստացած մարդկանց շրջանում բարդություններ ու լուրջ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել:

Բուժաշխատողներից հետո պատվաստվելու են նաեւ ռիսկի այլ խմբերի ներկայացուցիչները:

Այս պահին աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության համար ավելի մեծ թվով պատվաստանյութեր ձեռք բերելու համար:



© NEWS.am Medicine