Գիտնականներն արդյունավետ միջոց են գտել ալերգիայի դեմ

21:31   12 մարտի, 2021

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներն օրգանիզմում աուտոիմուն հիվանդությունների եւ ալերգիկ ռեակցիաների կանխման արդյունավետ միջոց են գտել: Առաջարկվող մեթոդը հիմնված է նեյրիտին կոչվող հատուկ սպիտակուցի ակտիվության վրա:

Նեյրիտինի բացակայության դեպքում մարդու հակվածությունն անաֆիլաքսիայից մահվան ավելանում է, ինչն ընդգծում է սպիտակուցի դերը կյանքի սպառնացող ալերգիկ ռեակցիաների կանխման գործում, վկայում են Cell ամսագրում հրապարակված տվյալները:

MedicalXpress-ը պատմում է, որ իմունային համակարգը չափազանց ուժեղ է արձագանքում ալերգեններին, ինչպիսիք են ծաղկափոշին, փոշին կամ գետնանուշի կարագը, եւ դրա արդյունքում իմունոգլոբուլին E (IgE) կոչվող հակամարմիններ են արտադրվում: Իր հերթին, տեղի է ունենում հիստամինի արտանետում, որը կարմրություն եւ այտուցվածություն է առաջացնում:

Պարզվել է, որ նեյրիտինը կանխում է IgE-ի չափազանց մեծ ձեւավորումը, որը սովորաբար կապված է ալերգիայի եւ սննդային անհանդուրժողականության որոշ տարածված ձեւերի հետ: Նյութը նաեւ արգելակում է օտարածին պլազմային բջիջների առաջացումը, որոնք աուտոիմուն հիվանդություններին բնորոշ վնասակար հակամարմիններ են արտադրում:

Գիտնականները հույս են հայտնել, որ այս հետազոտության արդյունքներմ աուտոիմուն հիվանդությունների եւ ալերգիայի դեմ պայքարի արդյունավետ մեթոդների մշակման կհանգեցնեն՝ առանց իմունային համակարգը թուլացնելու:




© NEWS.am Medicine