Ծխելուց հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում․ հետազոտություն

09:50   18 մարտի, 2021

Ծխելուց հրաժարվելը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության, այլ նաեւ նրա տրամադրության եւ ինքնազգացողության վրա: Այս մասին հաղորդվում է Բաթի համալսարանի Ջեմմա Թեյլորի ղեկավարած մասնագետների թիմի անցկացրած հետազոտության մեջ:

Նրանք վերլուծել են ավելի քան 150 000 մարդու մասնակցությամբ 102 ուսումնասիրությունների տվյալները եւ պարզել են, որ ծխելը թողնելը առնվազն 6 շաբաթով նվազեցնում է տագնապի ու սթրեսի մակարդակը:

Սա վերաբերում է նաեւ հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց, ովքեր վախենում են, որ ծխելը թողնելու հետեւանքով սթրեսը կխորացնի հիվանդությունը: Իրականում, սակայն, սթրեսի մակարդակը իջնում է ծխելը թողած բոլոր խմբերում: Այսպիսով, այն ենթադրությունը, որ ծխելուց հրաժարվելը կարող է վատթարացնել սոցիալական կյանքը եւ մեծացնել մենակությունը, չի հաստատվել:

«Ծխելը թողնելու այս առավելությունները տարբեր խմբերի համար նույնն են թվում»,- նշել է Ջեմմա Թեյլորը: «Նախ եւ առաջ, հիմքեր չկան վախենալու, որ հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ կտառապեն, եթե թողնեն ծխելը»:

 



© NEWS.am Medicine