Քաղցկեղ տարած տղամարդիկ սրտային հիվանդությունների բարձր ռիսկի են ենթարկված. հետազոտություն

12:46   19 մարտի, 2021

Քաղցկեղ տարած տղամարդկանց մոտ 35 տոկոսը հետագա տասը տարվա ընթացքում սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի են ենթարկված: Քաղցկեղ չտարած մարդկանց շրջանում այս ռիսկը 23 տոկոսի մոտ է: Այս մասին հայտնում են Օհայոյի պետական ​​համալսարանի գիտնականները, ում նոր հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

Ռիսկի հաշվիչի հիման վրա, որը գնահատում է մարդու մոտ սրտային հիվանդության կամ ինսուլտի զարգացման 10-ամյա հավանականությունը, հետազոտողները պարզել են, որ միջին 10-ամյա ռիսկը քաղցկեղ վերապրածների համար մոտ 8 տոկոս է կազմել, 5 տոկոսի համեմատ նրանց դեպքում, ով քաղցկեղ չի տարել:

«Մենք գիտենք, որ ճարպակալումը, քաղցկեղը եւ սրտանոթային հիվանդությունները որոշ ընդհանուր ռիսկի գործոններ ունեն, եւ, ռիսկի այդ ընդհանուր գործոններից բացի, քաղցկեղով հիվանդները նաեւ բուժում են ստանում, այդ թվում՝ ճառագայթում եւ քիմիաթերապիա, ինչը կարող է ազդել նրանց սրտանոթային առողջության վրա, որը մենք սրտոտոքսիկություն ենք կոչում»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Սյաոչեն Չժանը՝ Օհայոյի պետական ​​առողջապահական քոլեջից:



© NEWS.am Medicine