Գիտնականներ. «Սուպերմթերքներ» իրականում գոյություն չունեն

21:10   22 մարտի, 2021

Միայն կրծքի կաթը կարելի է «սուպերմթերք» անվանել: Այդպես կոչվող նացած բոլոր մթերքները, ըստ էության, այդպիսին չեն հանդիսանում, պնդում են Օվիեդոյի համալսարանի (Իսպանիա) գիտնականները:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Conversation-ը:

Մասնագետների կարծիքով՝ «սուպերմթերք»-ը պարզապես մարկետինգային տերմին է, որն արտադրողներն օգտագործում են առավելագույն սննդանյութեր պարունակող մթերքները նշելու համար:

Բացի այդ, ըստ գիտնականների, չնայած որոշ մթերքներ հարուստ են օգտակար միկրոէլեմենտներով, դրանց օգտագործումը հավասարակշռված սննդակարգին չի փոխարինում: Օրինակ՝ կաղամբն ավելի շատ կալցիում, ֆոլիաթթու, ռիբոֆլավին, C, K եւ A վիտամիններ է պարունակում, քան մյուս խաչածաղկավորները՝ չնայած դրանց ֆիտոքիմիական կազմը նույնն է:




© NEWS.am Medicine