Վիտամին B12-ի ցածր մակարդակը բերում է ոսկրերի կոտրվածքների

16:36   17 դեկտեմբերի, 2013

Վիտամին B12-ի ցածր մակարդակով ծեր մարդիկ ոսկերի կոտրվածքների բարձր ռիսկ ունեն, ասվում է նորչ հետազոտությունում, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Գիտնականները որոշել են միջինում 75 տարեկան 1000 շվեդ տղամարդկանց վիտամին B12-ի մակարդակը:

Նրանք բացահայտել են, որ վիտամին B12-ի ցածր մակարդակ ունեցողները ավելի շատ էին տառապում կոտրվածքներից, քան վերջինիս նորմալ մակարդակ ունեցողները: Կոտրվածքների բարձր ռիկսը կապված է հիմնականում ողնաշարի գոտկային հատվածի կոտրվածքների հետ:

«Ռիսկը դառնում է ավելի բարձր՝ հաշվի առնելով կոտրվածքների առաջացմանը նպաստող այլ գործոնները՝տարիքը, ծխելը, ոսկրային հյուսվածքի խտությունը, նախորդ կոտրվածքների առկայությունը, ֆիզիկական ակտիվությունը, վիտամին D-ի եւ կալցիումի պարունակությունը արյան մեջ»,- պատմում է հետազոտության հեղինակ, Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի Սանգրելսկա ակադեմիայի գիտական աշխատող Կատարինա Լեվերինը:

Մինչդեռ անհայտ է,  ձվի, ձկան, ընտանի թռչունների եւ մսի այլ տեսակների մեջ պարունակվող վիտամին B12-ի ավելի շատ օգատգործման միջոցով  կարելի է արդյոք նվազեցնել ծերերի մոտ կոտրվածքների ռիսկը:

 



© NEWS.am Medicine