Թունավոր բույսի պատճառով տղամարդու ոտքերի վրա երրորդ աստիճանի այրվածքներ են մնացել (ֆոտո)

18:03   6 ապրիլի, 2021

Զգուշացում. ստորեւ ներկայացված լուսանկարները կարող են ձեզ տհաճ կամ սարսափելի թվալ

Շոտլանդիայի Գլազգո քաղաքից 40-ամյա Փոլ Մակգիչինի ոտքերի վրա թունավոր Մանտեգացցի բույսի պատճառով երրորդ աստիճանի այրվածքներ են մնացել:

Daily Record-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին տղաարդը կամրջի վրայով անցնելիս պատահաբար ոտքով դիպչել է բույսին: Հաջորդ օրը նա այրով եւ քոր է զգացել ոտքերի վրա:

Փոլը ստիպված է եղել շտապօգնության բաժանմունք դիմել: Նրան հակաբիոտիկներ են նշանակել եւ կարգադրել անկողնային ռեժիմի հետեւել: Ավելին, նրան զգուշացրել են, որ այրվածքները կարող են ապաքինվել մի քանի ամսում:



© NEWS.am Medicine