Ինչպե՞ս է կորոնավիրուսի դեմ պատվաստումն ազդում դաշտանային ցիկլի վրա

21:27   9 ապրիլի, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո շատ կանայք բախվում են դաշտանային ցիկլի փոփոխությունների: Այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց այդ մասին Twitter-ում գրել է դոկտոր Քիթ Քլենսին Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանից:

Նրա խոսքով՝ իր գործընկերը բողոքել է պատվաստումից հետո դաշտանային ցիկլի փոփոխությունից, եւ դրանից անմիջապես հետո դոկտոր Քլենսին ինքը բախվել է նման փոփոխությունների: Ավելին, տասնյակ կանայք, ի պատասխան նրա գրառման, գրել են, որ պատվաստումից հետո իրենց դաշտանային ցիկլը իսկապես ծանր է անցել:

Հետաքրքիր է, որ շատ կանայք բախվել են նման խնդիրների, անկախ նրանից, թե որ պատվաստանյութով են պատվաստել՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca կամ Johnson & Johnson:

«Երկրորդ դեղաչափից ուղիղ երկու շաբաթ անց սկսվեց դաշտանային ցիկլը՝ 12 օր շուտ, քան պետք է լիներ, եւ ավելի ծանր, քան վերջին երեք տարում: 16 օր արնահոսություն: Ինձ մոտ երկար տարիներ դաշտանային ցիկլ չի եղել, սակայն այսօր ցավ եւ մի փոքր արտահոսք է եղել»,-գրել են օգտատերերը:

Մասնագետները փորձում են բացատրել հնարավոր կապը, որոշները պնդում են, որ պատվաստանյութը, քիչ հավանական է, որ կարող է ազդել դաշտանային ցիկլի վրա:

Այսպես թե այնպես, բժիշկները խորհուրդ են տալիս կանանց, ովքեր պատվաստումից հետո նկատում են դաշտանային ցիկլի փոփոխություններ, խուճապի չմատնվել: Հնարավոր է, որ փոփոխությունները կապված են այլ գործոնների հետ: Այնուամենայնիվ, եթե արնահոսությունը չի դադարում, խորհուրդ է տրվում դիմել բժշկի, քանի որ, անկախ պատճառներից, նման իրավիճակում կարող է անհրաժեշտ լինել հետազոտություն: 



© NEWS.am Medicine