Ի՞նչ վտանգներ կարող է թաքցնել ռինոսինուսիտը

23:12   13 ապրիլի, 2021

Ռինոսինուսիտը քթի լորձաթաղանթի եւ մերձքթային խոռոչների բորբոքում է, որը կարող է բացասաբար ազդել գլխուղեղի հատվածների ֆունկցիոնալ կապի վրա, որն իր հերթին կարող է հանգեցնել ճանաչողական խանգարումների: Այս մասին տեղեկացնում է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը։

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, վերջին տարիներին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քթում բորբոքումից տառապող մարդիկ հաճախ ավելի ցածր ճանաչողական ունակություններ են դրսեւորում թեստերում, նրանք ունենում են ավելի դանդաղ արձագանք, իսկ ուշադրության որոշ տեսակներն ավելի վատ են: Իսկ ահա ռինոսինուսիտի բուժումը կարող է բարելավել ճանաչողական գործառույթները:

Այս տվյալները գիտնականներին հանգեցրել են այն մտքին, որ ռինոսինուսիտի եւ ճանաչողական խանգարումների միջեւ անհայտ ֆունկցիոնալ կապ կա: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սինուսիտով տառապող մարդկանց մոտ թուլացած է ֆունկցիոնալ կապը գլխուղեղի ճակատային շրջաններում, որոնք պատասխանատու են ուղեղի գործառնական գործառույթների, ուշադրության պահպանման եւ խնդիրների լուծման համար: Նրանց մոտ ցածր է նեյրոնային ցանցի կապակցվածությունը, որը մասնակցում է արտաքին խթանների եւ սոցիալական վարքի պատասխանների մեջ: Ուղեղի ֆունկցիոնալ կապի նվազման աստիճանը գլխուղեղում մեծացել է սինուսիտի ընթացքի ծանրությանը զուգահեռ:

Սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս նման կապը:

 



© NEWS.am Medicine