Ինչո՞ւ է այդքան կարեւոր հետեւել բերանի խոռոչի հիգիենային

09:39   16 ապրիլի, 2021

Մարդիկ, ովքեր անտեսում են բերանի խոռոչի հիգիենան, ավելի շատ են ենթարկված տկարամտության ռիկսին, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման: Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանի գիտնականները:

«Լենտա»-ն հայտնում է, որ լնդերի պաթոգեն միկրոֆլորան կարող է կապված լինել բետա-ամիլոիդ սպիտակուցի բարձր մակարդակի հետ, որի անոմալ կուտակումները վտանգավոր են համարվում նեյրոնների համար:

Ամերիկացի գիտնականները փորձ են անցկացրել, որում ներգրավվել է 48 տարեց՝ առանց ճանաչողական խանգարման ակնհայտ նշանների: Գիտնականներն ուսումնասիրել են պարոդոնտալ գրպանների միկրոֆլորան (օգտակար բակտերիաների՝ վնասակարների հետ հարաբերակցությունը, որը հայտնի է որպես դիսբիոտիկ ինդեքս) եւ արդյունքները համեմատել են գլխուղեղի ողնաշարի հեղուկում ամիլոիդ սպիտակուցի եւ նեյրոֆիբրիլյար կուտակումների տվյալների հետ:

Պարզվել է, որ դիսբիոտիկ ինդեքսի բարձրացումը (պաթոգեն միկրոբների գերակշռումը, այդ թվում՝ Treponema, Porphyromonas, Tannerella պաթոգեն միկրոբների՝ առողջ միկրոֆլորայի նկատմամբ, այդ թվում՝ Rothia-ի, Corynebacterium-ի) կապված էր բետա-ամիլոիդ սպիտակուցի մակարդակի բարձրացման հետ (Aβ + խումբ):

Եթե նմուշներում վտանգավոր սպիտակուցների բարձր կոնցենտրացիա էր հայտնաբերվում, դիսբիոտիկ ինդեքսի բարձրացման ռիսկն ավելանում էր 4 անգամ:

Մասնագետները կարծում են, որ բերանի խոռոչի հարուցիչները կարող են ներթափանցել կենտրոնական նյարդային համակարգ եւ ուղիղ պաթոլոգիական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Դրանք նաեւ ընդհանուր բորբոքում են առաջացնում, որն ի վերջո անցնում է ուղեղի մեջ:



© NEWS.am Medicine