Գիտնականները հակամարմիններին նկատմամբ կորոնավիրուսի դիմացկուն շտամ են հայտնաբերել

11:12   21 ապրիլի, 2021

Տեխասի A&M համալսարանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի SARS-CoV-2 BV-1 նոր տարբերակը, որն անձեռնմխելի է վիրուսի մյուս շտամները զսպելու ունակ որոշ չեզոքացնող հակամարմինների նկատմամբ:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ շտամը գենետիկ մարկերներ է միավորում, որոնք կապված են արագ տարածման, հիվանդության ավելի ծանր ընթացքի եւ մարդու իմունային համակարգի նկատմամբ բարձր դիմադրողականության հետ:

Չնայած BV-1-ը հայտնաբերվել է միայն մեղմ մրսածության ախտանիշներով ուսանողի թքի նմուշում՝ վարակման այլ դեպքեր չեն հայտնաբերվել: Մասնագետները վիրուսի այս շտամի թեստի դրական արդյունքներ են ստացել մարտի 5-ին եւ մարտի 25-ին, ինչը վկայում է վարակի ավելի երկար ընթացքի մասին, քան սովորաբար լինում է 18-24 տարեկան հիվանդների մոտ: Ապրիլի 9-ին ստացված թքի երրորդ նմուշը բացասական էր եւ վիրուսի նշաններ չէր պարունակում:

Մինչ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում շատ լաբորատորիաներ հաջորդականացնում են (վերծանում են գենոմը) միայն այն վիրուսները, որոնք առանձնացվել են ծանր COVID-19 ունեցող հիվանդներից, Տեխասի A&M համալսարանի մասնագետներն ավելի լայն հետազոտություն են անցկացնում՝ կորոնավիրուսի պոտենցիալ վտանգավոր տարբերակները գտնելու համար, մինչ դրանք լուրջ հիվանդությունների պատճառ կդառնան: Գիտնականներն արդեն փոխանցել են BV-1 գենոմի հաջորդականության տվյալները GISAID- ին՝ գրիպի դւ կորոնավիրուսի վիրուսների գենոմային տվյալների բազա:



© NEWS.am Medicine