23:28 21 ապրիլի, 2021Բերանի խոռոչի հիգիենան օգնում է նվազեցնել COVID-19 կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը, ինչպես պարզել է Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների միջազգային խումբը:
EurekAlert!-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ կորոնավիրուսը սկզբում ախտահարում է թոքերի արյունատար անոթները եւ միայն հետո անցնում շնչառական ուղիներին: Ընդ որում՝ թքի մեջ SARS-CoV-2-ի բարձր կոնցենտրացիան եւ պարոդոնտիտը (պարոդոնտի բորբոքում) կապված են վարակից մահվան բարձր ռիսկի հետ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խստագույնս պահպանել բերանի խոռոչի հիգիենան՝ լնդերի հիվանդությունների եւ ատամների փառի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար:
Լնդերի հիվանդությունը նպաստում է հարուցիչների ներթափանցմանը արյան մեջ: Լնդերի արյունատար անոթներից տեղափոխվելով՝ վիրուսը անցնում է պարանոցի եւ կրծքի երակների միջով՝ հասնելով սրտին, այնուհետեւ մտնում է թոքային զարկերակների եւ մանր անոթների մեջ:
Գիտնականների խոսքով՝ արդյունավետ կարող են լինել այնպիսի միջոցները, ինչպիսիք են ատամները, ատամնափառներից ազատվելու համար ատամների արանքները մաքրելը եւ բերանը ողողելու համար հատուկ հեղուկների կամ նույնիսկ աղաջրի օգտագործումը։