Բջիջների փոխպատվաստումը կարող է դառնալ գլաուկոմայի բուժման բանալին

13:41   22 ապրիլի, 2021

Բջիջների փոխպատվաստումը կարող է դառնալ գլաուկոմայի բուժման բանալին:

ՄՖՏԻ-ի եւ Հարվարդի համալսարանից գիտնականները ներկայացրել են արհեստական աջեցված բջիջներ:

Ինչպես պատմում է Eurek Alert-ը, նոր  տեխնոլոգիան գիտնականները թեստավորել են մկների վրա եւ պարզել, որ բջիջները ինտեգրվել են եւ գոյատեւել մեկ տարվա ընթացքում:

Ցանցաթաղանթի գանգլիոզային բջիջները, որոնք սովորաբար վնասվում են գլաուկոմայի ժամանակ, պատասխանում են վիզուալ տեղեկության փոխանցման համար: Գիտնականներին հաջողվել է ոչ միայն աճեցնել նեյրոններ, այլ նաեւ դրանք փոխպատվաստել մկների աչքերի մեջ:

Առանց բուժման գլաուկոման կարող է հանգեցնել տեսողական նյարդի անդառնալի վնասման, եւ, որպես հետեւանք, տեսողության մասնակի կորստի:

Հետագայում գիտնականները ծրագրում են ստեղծել մասնագիտացված բջիջների բանկեր, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր պացիենտի համար անհատական թերապիա անցկացնել:  



© NEWS.am Medicine