Ինչ նշաններից կարելի է հասկանալ, որ օրգանիզմը հոգնածությունից ուժասպառ է եղել

18:52   26 ապրիլի, 2021

Քրոնիկ հոգնածությունից օրգանիզմի ուժասպառությունը կարելի է ճանաչել մի քանի նշաններից, կարծում է սննդաբան Կլարիսա Լենհերը:

Ըստ բրիտանական Express պորտալի՝ առաջին նշանը տրամադրության փոփոխությունն է: Մարդուն կարող է հետապնդել մեկուսացածությունը, տագնապայնությունը կամ դեպրեսիան:

Մեկ այլ կարեւոր ախտանիշ է, ըստ մասնագետի, հոգնածությունը, որը չի անցնում նույնիսկ լիարժեք քնելուց հետո:

Հոգնածությունից ուժասպառ եղած մարդու համար նաեւ դժվար է կենտրոնանալ, մտածել եւ տրամաբանել, նրա մոտ, այսպես կոչված, «ուղեղի մթագնում» է առաջանում:

Ուժասպառության մասին կարող են վկայել նաեւ քաշի կտրուկ տատանումները, որոնք առաջանում են գերհոգնածությունից:

Գերհոգնածության եւ ուժասպառության նշաններ կարելի է հայտնաբերել նաեւ մաշկի վրա: Եթե մաշկը դարձել է չոր ու թառամած, դա, ըստ մասնագետի, արդեն անհանգստանալու առիթ է։

 



© NEWS.am Medicine