Ո՞ր վիտամինների համադրությունն է խորհուրդ տրվում կիրառել կորոնավիրուսի ծանր ձեւի կանխարգելման համար

21:20   29 ապրիլի, 2021

Կորոնավիրուսի ծանր ձեւի կանխարգելման համար խորհուրդ է տրվում ընդունել C եւ D վիտամիններ մելատոնինի եւ ցինկի համադրությամբ: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իտալացի գիտնական Սալվատորե Կորաոն:

Իտալիայից գիտնականների խումբը կես տարի հետազոտել է այդ հավելումների ազդեցությունը պացիենտների օրգանիզմի վրա:

Կորաոյի խոսքով՝ ամեն օր պետք է սննդին ավելացնել 1-2 գրամ վիտամին C եւ ամեն ամիս՝ 50 000 միավոր վիտամին D: Ընդ որում, երկրորդն ավելի լավ է խմել դատարկ ստամոքսին: Իսկ մելատոնինը պետք է ընդունել 6-10 միլիգրամ չափաբաժնով ամեն երեկո:

«Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այն կարող է քնկոտություն առաջացնել, այդ պատճառով հակացուցված է որոշ պացիենտների»,-զգուշացրել է պրոֆեսորը:

  

 



© NEWS.am Medicine