Ինչո՞ւ են աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջանում կորոնավիրուսով վարակված շատ պացիենտների մոտ

16:22   1 մայիսի, 2021

Գրեթե յուրաքանչյուր կորոնավիրոսով վարակված 10-րդ պացիենտ բախվում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ կապված խնդիրների: Ջոն Հոփքինսի համալսարանից դոցենտ Օլգա Կովբասնյուկի գլխավորությամբ գիտնականները պարզել են պատճառը: Արդյունքները հրապարակվել են  bioRxiv-ում:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, SARS-CoV-2 կորոնավիրուսը բորբոքում է առաջացնում աղիներում եւ ստիպում դրան կլանել մեծ քանակությամբ կալցիումի իոններ: Մասնագետները վերլուծել են կորոնավիրուսի վրա աղիների հյուսվածքների տարբեր տեսակների ռեակցիան եւ պարզել, որ աղեստամոքսային տրակտի աշխատանքում խախտումները գերազանցապես կապված են նրա հետ, թե կորոնավիրուսն արդյոք բորբոքում է առաջացրել աղիների հյուսվածքներում: Այդ հյուսվածքի բջիջները սկսել են բազմաթիվ ազդանշանային մոլեկուլներ արտադրել, որոնք ուժեղացնում են բորբոքումը:

Տվյալ ազդանշանային մոլեկուլները բացասաբար են ազդում աղիների բջիջներում իոնային ալիքների աշխատանքի վրա, որի արդյունքում բջիջները սկսում են շրջակա միջավայր բաց թողնել քլորի իոններ եւ կլանել կալցիումի ատոմներ: Ներթափանցելով՝ կալցիումի ատոմները արտադրում են գեների ակտիվացում: Դա , իր հերթին, հանգեցնում է մարսողական խանգարման:

 



© NEWS.am Medicine