EpiVacCorona պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի երեք շտամների դեմ

09:47   3 մայիսի, 2021

Կորոնավիրուսի դեմ ռուսական EpiVacCorona պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի միանգամից երեք շտամների դեմ, կարծում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի մասնագետները, որտեղ էլ մշակվել է այս պատվաստանյութը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հետազտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի արտադրած հակամարմինները չեզոքացնող ազդեցություն ունեն «դասական», ինչպես նաեւ բրիտանական ու հարավաֆրիկյան շտամների դեմ:

Բացի այդ, ըստ մասնագետների, հետազոտության արդյունքները հիմք չեն տալիս կասկածելու դեղամիջոցի անվտանգության եւ հակամարմինների առաջացմանը դրդելու ունակության հարցում:



© NEWS.am Medicine