Ո՞ր մթերքներով կարելի է փոխարինել միսը

15:23   3 մայիսի, 2021

Հրաժարվելով մսից՝ պետք է երկաթի պակասը փոխհատուցել B9 եւ  B12 վիտամիններով, պնդում է սննդաբան Զուհրա Պավլովան:

Նա իր Instagram-ի էջում խորհուրդներ է տվել բուսակերներին:

Նա նշել է, որ  B խմբի վիտամինները պետք է կիրառել մեթիլացված ձեւով:

Բացի այդ, պետք է մեծացնել բուսական սպիտակուցի քանակը եւ այն կենդանական սպիտակուցի քանակը, որը մարդը կարող է իրեն թույլ տալ, օրինակ՝ կաթնաշոռ, ձու կամ ձուկ:

Այդ մթերքները, մասնագետի խոսքով, օգնում են կանխել բշտիկների առաջացումը: Դրանք կարող են երկաթի պակասի կամ ստերոիդային հորմոնների բալանսի խախտմաբ հետեւանք լինել:

 



© NEWS.am Medicine