Հայաստանում ալերգենների նկատմամբ զգայնության պետպատվերով թեստերն արդեն անցկացվում են

11:03   4 մայիսի, 2021

Հայաստանում ալերգենների հանդեպ զգայնության թեստերը արդեն կատարվում են պետպատվերով՝ անչափահասների, ինչպես նաեւ «Փարոս»-ի շահառուների եւ հաշմանդամություն ունեցողների համար: Այս մասին հայտնում է «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատորիայի ղեկավար ալերգոլոգ, իմունոլոգ Սեւան Իրիցյանը:

«Պետական պատվերի շրջանակում ալերգենների հանդեպ զգայնության թեստերը արդեն կատարվում են: Երկար ժամանակ դադարեցված էր, բայց նորից գործում է, որպես դժվարամատչելի հետազոտություններ:

Տարածաշրջանի համար բացառիկ ձեռք բերում է, որ պետպատվերով կատարվող հետազոտությունները ամենաորակյալ մեթոդով է կատարվում՝ ImmunoCAP: Անհրաժեշտ է տեղամասային բժիշկի կողմից ստանալ հստակ ցուցումներով դժվարամատչելի հետազոտության ուղեգիր: Իսկ ցուցումները միայն նեղ մասնագետների կողմից կարող են տրվել, որը գրավոր երակացության տեսքով ներկայացնում եք տեղամաս, իրենք էլ էլեկտրոնային ուղարկում են ուղեգիրը», - գրել է մասնագետը ֆեյսբուքյան իր էջում:



© NEWS.am Medicine