Ո՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտել

19:32   5 մայիսի, 2021

Բողկը խորհուրդ չի տրվում եւ օգտակար է ոչ բոլորին: Այս մասին հայտնել է սննդաբան Սվետլանա Ֆուսը Instagram-ի իր էջում:

Սննդաբանը բողկ ընտրելիս խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դրա պնդությանն ու կեղեւի վրա անհարթությունների բացակայությանը:

Եթե մարդու մոտ այդ մթերքի օգտագործման համար հակացուցումներ չկան, ապա այն կարելի է ավելացնել աղցանի մեջ, սակայն օգտագործումից առաջ լավ լվանալ սառը ջրի տակ:

Մասնագետի խոսքով՝ այն հակացուցված է, օրինակ, վահանաձեւ գեղձի հետ կապված հիվանդություններ, հոդատապ, գաստրիտ եւ խոցայի հիվանդություններ ունեցող մարդկանց:  



© NEWS.am Medicine