Մեկ բաժակ տերեւային կանաչին կարող է նվազեցնել սրտի հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն

21:31   5 մայիսի, 2021

Ամեն օր մեկ բաժակ տերեւային կանաչի օգտագործելը կարող է նվազեցնել սրտի հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին հայտնում են Էդիթ Քեուենի համալսարանի  (ECU) գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են Դանիայում բնակվող ավելի քան 50 000 մարդու տվյալներ, որոնց հետեւել են ավելի քան 20 տարի:

Գիտնականները հայտնաբերել են, որ բանջարեղեն օգտագործող մարդկանց մոտ սիստոլոգիական զարկերակային ճնշումը նվազել է գրեթե 2,5 մմ սս-ով:

ECU սննդի հետազոտության ինստիտուտից բժիշկ Քեթրին Բոնդոնոն ասել է, որ սնունդը որոշիչ գործոն է սրտային հիվանդությունների կանխման համար:



© NEWS.am Medicine