Հյուսիսային պողոտայում տեղակայվել է պատվաստումային շարժական խումբ, բազմաթիվ քաղաքացիներ արդեն պատվաստվել են․ ԱՆ

15:12   5 մայիսի, 2021
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված պատվաստումային շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:


© NEWS.am Medicine