Ինչ մթերքներ պետք է օգտագործեն 40-ից բարձր տարիքի կանայք

11:44   9 մայիսի, 2021

Քառասուն տարեկան հասակում մարդու օրգանիզմում որոշ ֆիզիոլոգիական գործընթացներ սկսում են փոխվել, ինչը կարող է հանգեցնել քաշի անսպասելի փոփոխության: Այդ է պատճառը, որ 40-ից հետո շատ կարեւոր է վերանայել սննդակարգը եւ այն հնարավորինս գրագետ կազմել, կարծում է սննդաբան Ելենա Կալենը (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ քառասունից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ չի տրվում խիստ դիետա պահպանել՝ դանդաղող նյութափոխանակության եւ հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով: Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն եւ ձուկ, շատ ջուր խմել:

Բացի այդ, հարկ է հիշել, որ կանանց օրգանիզմում տարիների ընթացքում էստրոգենի պարունակությունը նվազում է: Այն լրացնելու համար ավելի լավ է խնձոր, ծիրան, նուռ, ձուկ, ծովամթերք եւ թռչնամիս, լոբի եւ ոլոռ, նեխուր, սպանախ եւ սմբուկ օգտագործել:

Հորմոնալ ֆոնը պահպանելու համար փորձագետը նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգում ձավարեղեն (վարսակ, տարեկան, գորշ բրինձ, գարի եւ թեփ) ներառել։



© NEWS.am Medicine