Johnson & Johnson-ի պատվաստանյութի 70 միլիոն դեղաչափ կարող է խոտանված լինել

10:33   7 մայիսի, 2021

Johnson & Johnson-ի պատվաստանյութերի 70 միլիոն դեղաչափ կարող է խոտանված լինել: Այս մասին հայտնում է The New York Tumes-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Այս պատվաստանյութն արտադրվում է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում գտնվող Emergent BioSolutions գործարանում: Հետաքրքիր է, որ, ամերիկյան պատվաստանյութից բացի, նրանք արտադրում են նաեւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին պարզվել էր, որ Johnson & Johnson պատվաստանյութի 15 միլիոն դեղաչափ փչացել էր, քանի որ Բալթիմորում ամերիկյան ընկերության գործարանի աշխատակիցները սխալ էին թույլ տվել երկու արտադրողների պատրաստուկների բաղադրիչները խառնելիս: Տեղի ունեցածից հետո FDA-ն ստուգում էր անցկացրել ձեռնարկությունում:

Johnson & Johnson-ի նշված խմբաքանակն արտադրվել էր միաժամանակ նախկինում աղտոտված խմբաքանակի հետ: FDA-ի ստուգման համաձայն՝ վարակի հավանական պատճառներից մեկը կարող են լինել ախտահանման չանցած աշխատակիցները, ովքեր տեղաշարժվել են ձեռնարկության տարածքում: Ստուգման ընթացքում մի պատվաստանյութի հետքերը հայտնաբերվել են մյուսում: Այժմ քննարկվում է դրանց ոչնչացման հարցը:



© NEWS.am Medicine