Գիտնականները պարզել են, թե ինչու է 50 տարեկանից ցածր կանանց մոտ աղիքի քաղցկեղ առաջանում

11:00   10 մայիսի, 2021

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է 50 տարեկանից ցածր կանանց մոտ աղիքի քաղցկեղ առաջանում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանան մոտ, ովքեր օրական կես լիտրից ավելի քաղցր ըմպելիք են խմում, քաղցկեղի ախտորոշումը երկու անգամ ավելի հավանական է, քան՝ նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են խմում այդպիսի ըմպելիքներ:

Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս կանանց զերծ մնալ այդպիսի ըմպելիքներ խմելուց:

Այլ գիտնականներ, այնուամենայնիվ, նշում են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ քաղցր ըմպելիքների եւ աղիների քաղցկեղի միջեւ կապը հաստատելու համար: Այդպես, կիրառական վիճակագրության պրոֆեսոր Քեվին Մաքքոնուեյը պարզաբանել է, որ հետազոտությունը հիմնված է այս խմբում հայտնաբերված քաղցկեղի ընդամենը վեց դեպքի վրա, ուստի, նրա կարծիքով, դա բավարար չէ հետագա եզրակացությունների համար:

«Կան այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, ինչպիսիք են կարմիր մսի օգտագործումը, ծխելը, ալկոհոլը եւ ավելորդ քաշը»,- ասել է նա:



© NEWS.am Medicine