11:07 13 մայիսի, 2021Ավոկադոն կարող է հակաքաղցկեղային հատկություններ ունենալ, կարծում են Կանադայի Գուելֆ համալսարանի գիտնականները:
Ըստ գիտնականների՝ ավոկադոն հարուստ է ավոկատին B-ով, որը ճնշում է VLCAD ֆերմենտը, որն էլ, իր հերթին, մասնակցում է լեյկեմիկ բջիջների նյութափոխանակության գործընթացին: Այս սննդանյութը քաղցկեղային հիվանդության ոչ թունավոր բուժում է համարվում:
Մասնագետները մտադիր են շուտով սկսել կլինիկական փորձարկումները մարդկանց վրա եւ պարզել, թե որքանով է ավոկատին Բ-ն արդյունավետ լեյկոզի բուժման համար: