Ո՞ր մթերքներն են կանխում հաստ աղիքի քաղցկեղը

16:32   15 մայիսի, 2021

Հաստ աղիքի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից է: Սպասվում է, որ հիվանդության տարածվածությունը 2030 թվականին կաճի 60 տոկոսով` կազմելով 2,2 միլիոն դեպք: Քանի որ հաստ աղիքի քաղցկեղի զննումը անհասանելի է աշխարհի շատ երկրներում, դրա կանխարգելումը կարող է վճռորոշ լինել:

Մեթաանալիզի համաձայն՝ որոշակի դեղամիջոցներ եւ սննդամթերքներ իջեցնում են այս տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը, ասվում է Gut ամսագրի հրապարակման մեջ:

Սննդամթերք

Հաստ աղիքի քաղցկեղը.

Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք E եւ C վիտամինները, բետա-կարոտինը, մուլտիվիտամիններն ու սելենը կարող են պաշտպիչ ազդեցություն ունենալ: Թեյի, սխտորի, սոխի, վիտամին D-ի կանխարգելիչ լինելու ապացույցները թույլ են, իսկ A եւ B վիտամինների վերաբերյալ տեղեկությունները շարունակում են հակասական մնալ:

Դեղամիջոցներ

Համարվում է, որ ասպիրինի, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (պարացետամոլ եւ այլն) եւ, հնարավոր է, ստատինների ընդունումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:

Օրական 75 միլիգրամ ասպիրինը կարող է այս տեսակի քաղցկեղի ռիսկը նվազեցնել 14-29 տոկոսով: Դրա կանխարգելիչ նշանակությունը աճում է չափաբաժինը օրական մինչեւ 325 միլիգրամի հասցնելու դեպքում:

Պարզվել է, որ 5 տարի հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունելը կապված է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի՝ 26-43 տոկոսով նվազեցման հետ:

Այնուամենայնիվ, ստատինների համար հավաքված ապացույցները հակասական են: Դրանց կանխարգելիչ ազդեցությունը հաստատվել է ուսումնասիրությունների արդյունքում, մինչդեռ դեղամիջոցների կլինիկական փորձարկումները



© NEWS.am Medicine